Անհատ և տնային տնտեսություններ
Կենսաթոշակների վաղաժամկետ թողարկում
Իրավասու անհատները կարող են դիմել առցանց myGov-ի միջոցով՝ ստանալու մինչև 10,000 դոլար իրենց կենսաթոշակային ֆոնդից մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Ձեր կենսաթոշակային ֆոնդից վաղաժամկետ օգտվելը կազդի ձեր կենսաթոշակի հաշվեկշռի վրա և կարող է ազդել ձեր ապագա կենսաթոշակի եկամտի վրա: Կարող եք դիմեք ֆինանսական խորհրդատվության մինչև կենսաթոշակի վաղաժամկետ թողարկման դիմելը:
Կենսաթոշակային ֆոնդի վաղաժամկետ թողարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելեք www.ato.gov.au/early-access, կամ Ավստրալիայի Հարկային վարչության (ATO) հետ ձեր լեզվով զրուցելու համար՝ զանգահարեք Թարգմանչական ծառայություն (TIS National) 13 14 50 հեռախոսահամարով:
Ոչ մի վտարում
Վտարումները կդադարեցվեն վեց ամսով նահանգային և տարածքային կառավարությունների կողմից: Տանտերերին և վարձակալներին խրախուսվում է քննարկել կարճաժամկետ պայմանագրեր: Տեղեկացեք ձեր համապատասխան նահանգային կամ տարածքային կառավարությունից լրացուցիչ մանրամասների համար:
Նվազման նվազագույն դրույքաչափերի տարբերակներ թոշակառուների համար
Հաշիվների վրա հիմնված կենսաթոշակների և նմանատիպ ապրանքների նվազագույն նվազման պահանջմունքը նվազել է 50%-ով 2019-20 և 2020-21 եկամտային տարիների համար՝ օգնելու COVID-19 համաճարակի հետևանքով ֆինանսական շուկաներում զգալի կորուստները մեղմացնելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելեք www.ato.gov.au/drawdown:
JobKeeper վճարում
JobKeeper վճարումը աջակցում է այն բիզնեսներին, որոնք զգալիորեն տուժել են COVID-19-ի պատճառով՝ օգնելով նրանց աշխատողների աշխատավարձերի ծախսերի հարցում, որպեսզի ավելի շատ ավստրալացիներ պահպանեն իրենց աշխատանքները և շարունակեն եկամուտ վաստակել:
Ձեր գործատուն ձեզ կտեղեկացնի, եթե իրենք մտադրված են պահանջել JobKeeper երշաբաթյա վճարում ձեր անունից:
Տեղեկատվության համար՝ այցելեք www.ato.gov.au/jobkeeper
Համակարգը անվտանգ և արդար պահելը
Զգալի աճ է նկատվել, երբ ավստրալացիները դարձել են COVID-19-ի և այլ խաբեությունների թիրախ: Եթե կարծում եք, որ ձեզ հետ կապվել են խաբեբաներ կամ կասկածներ ունեք որևէ էլեկտրոնային փոստի, հաղորդագրության կամ հեռախոսազանգի հետ կապված, նախ կապ հաստատեք մեզ հետ:
Եթե դուք անվստահ եք, արդյոք Ավստրալիայի Հարկային վարչության (ATO) հետ հաղորդակցումը իսկական է, մի պատասխանեք: Զանգահարեք Ավստրալիայի Հարկային վարչության խարդախությունների թեժ գիծ 1800 008 540 հեռախոսահամարով կամ այցելեք www.ato.gov.au/scams:
Եթե դուք կարծում եք, որ ինչ-որ մեկը գողացել են կամ օգտագործել է ձեր ինքնությունը, ապա մենք կարող ենք օգնել: Մենք տրամադրում ենք տեղեկատվություն, խորհրդատվություն և օգնություն՝ օգնելու հարկատուներին վերահաստատել իրենց հարկային ինքնությունը:
Դուք կարող եք մեզ նաև տեղեկացնել, եթե կարծում եք, որ որևէ անհատ կամ ընկերություն ճիշտ չի վարվում՝ այցելեով www.ato.gov.au/tipoff
Կառավարության վճարումներ և ծառայություններ
Ծառայություններ Ավստրալիան (Services Australia) կարող է ձեզ օգնել ֆինանսապես, նույնիսկ եթե դուք դեռ Centrelink վճարում չեք ստանում: Դուք կարիք չունեք գնալու սպասարկման կենտրոնի: Դուք կարող եք օգտվել մեր ինքնասպասարման տարբերակից: Դուք կարող եք նաև օգտվել սոցիալական աշխատողի ծառայությունից: Եթե դուք արդեն հաճախորդ եք, մեր վճարումներում և ծառայություններում կան փոփոխությունները կորոնավիրուսի (COVID-19) պատճառով: Լրացուցիչ տեղեկությունների համար մի շարք լեզուներով, այցելեք՝ servicesaustralia.gov.au/covid19: