Անհատների և տնային տնտեսությունների համար
Ոչ մի վտարում
Վտարումները կդադարեցվեն վեց ամսով նահանգային և տարածքային կառավարությունների կողմից: Տանտերերին և վարձակալներին խրախուսվում է քննարկել կարճաժամկետ պայմանագրեր: Տեղեկացեք ձեր համապատասխան նահանգային կամ տարածքային կառավարությունից լրացուցիչ մանրամասների համար:
Նվազման նվազագույն դրույքաչափերի տարբերակներ թոշակառուների համար
Հաշիվների վրա հիմնված կենսաթոշակների և նմանատիպ ապրանքների նվազագույն նվազման պահանջմունքը նվազել է 50%-ով 2019-20 և 2020-21 եկամտային տարիների համար՝ օգնելու COVID-19 համավարակի հետևանքով ֆինանսական շուկաներում զգալի կորուստները մեղմացնելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար, այցելեք` www.ato.gov.au/drawdown:
JobKeeper վճարում
Կառավարության JobKeeper վճարումը ժամանակավոր նպաստ էր կորոնավիրուսից (COVID-19) զգալիորեն տուժած ձեռնարկությունների համար:
Իրավասու գործատուները, անհատ ձեռներեցները և այլ տնտեսվարներ կարող էին դիմել ստանալու JobKeeper վճարումներ իրենց իրավասու աշխատակիցների համար: Սա վճարվում էր գործատուին յուրաքանչյուր ամիս Ավստրալիայի Հարկային վարչության կողմից:
Ձեռնարկությունները կարող էին գրանցվել JobKeeper վճարման համար Ավստրալիայի Հարկային վարչության բիզնես պորտալի՝ Business Portal միջոցով, Ավստրալիայի Հարկային վարչության առցանց ծառայություններում՝ ATO online services՝ օգտագործելով myGov-ը, եթե նրանք անհատ ձեռներեց էին, կամ գրանցված հարկային կամ BAS գործակալի միջոցով:
JobKeeper-ի վճարման մասին տեղեկատվության համար, այցելեք՝ www.ato.gov.au/JobKeeper:
JobMaker Վարձման վարկ
JobMaker վարձման վարկի ծրագիրը խթան է ձեռնարկությունների համար` 16-35 տարեկան լրացուցիչ աշխատանք փնտրող երիտասարդների աշխատանքի տեղավորելու համար:
Իրավասու գործատուները կարող են մուտք գործել JobMaker վարձման վարկի վճարումներ՝ յուրաքանչյուր իրավասու լրացուցիչ աշխատակցի համար, ում նրանք աշխատանքի են ընդունում 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 2021 թվականի հոկտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկատվության համար, այցելեք www.ato.gov.au/jobmakerhiringcredit:
Համակարգը անվտանգ և արդար պահելը
Գուշացեք խաբեություններից, որոնք փորձում են խաբել ձեզ գումար վճարել կամ ձեր անձնական տեղեկությունները տրամադրել:
Խաբեբաները հաճախ կձևացնեն, որ վստահելի կազմակերպություններից են, օրինակ՝ Ավստրալիայի հարկային վարչությունը (ATO): Եթե դուք համոզված չեք, թե արդյոք Ավստրալիայի հարկային վարչության հետ հաղորդակցությունը իսկական է, մի պատասխանեք: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ավստրալիայի հարկային վարչության խաբեությունների վերաբերյալ թեժ գիծ 1800 008 540 հեռախոսահամարով կամ այցելել www.ato.gov.au/scams:
Կառավարության վճարումներ և ծառայություններ
Ծառայություններ Ավստրալիան (Services Australia) կարող է ձեզ օգնել ֆինանսապես, նույնիսկ եթե դուք դեռ Centrelink-ի վճարում չեք ստանում: Դուք կարիք չունեք գնալու սպասարկման կենտրոն: Դուք կարող եք օգտվել մեր ինքնասպասարման տարբերակից: Դուք կարող եք նաև օգտվել սոցիալական աշխատողի ծառայությունից: Եթե դուք արդեն հաճախորդ եք, մեր վճարումներում և ծառայություններում կան փոփոխություններ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով: Մի շարք լեզուներով լրացուցիչ տեղեկությունների համար, այցելեք՝ servicesaustralia.gov.au/covid19: