Ապատեղեկատվություն և ճշմարտություն կորոնավիրուսի մասին

ՍԽԱԼ Է. Դուք կարող եք բուժել կորոնավիրուսը հակաբիոտիկներով կամ հակամալարիայի դեղամիջոցներով

ՃԻՇՏ Է. Դեռևս չկա ոչ մի պատվաստանյութ կամ բուժում կորոնավիրուսի դեմ:

Ամբողջ աշխարհի հետազոտողները տքնաջան աշխատում են մշակելու պատվաստանյութ վիրուսի դեմ, բայց մենք չգիտենք ինչքան ժամանակ այն կտևի: Մոտավոր հաշվարկներով ենթադրվում է 12 կամ 18 ամիս:

Հետազոտողները նաև ուսումնասիրում են տարբեր դեղամիջոցների օգտագործումը, որ կարող է օգնել կորոնավիրուսի բուժումը՝ ներառյալ հոդացավի, հակամալարիայի և ՄԻԱՎ-ի դեղամիջոցները: Սրանք չեն բուժի կորոնավիրուսը, բայց կարող են նվազեցնել վիրուսով վարակված մարդանց թիվը և դեպքերի ծանրությունը:

Կարևոր է, հետևաբար, չսպասել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին կամ բուժմանը - և այդ պատճառով է, որ այսքան շատ հանրային առողջապահական միջոցներ են ձեռնարկվում Ավստրալիայում:

ՍԽԱԼ Է. Երեխաները կորոնավիրուսի <<գերտարածողներնեն>>

ՃԻՇՏ Է. Չնայած երեխաները ընդհանրապես հայտնի են որպես մանրէների ու

բացիլների <<գերտարածողներ>>, հատկապես գրիպի դեպքում, սա հնարավոր է, բայց պարզ չէ, որ կորոնավիրուսի պարագայում դա այդպես է: Գոնե դեռևս ոչ: Ոչ մի տվյալներ չկան ոչ մի տեղ աշխարհում, որ ցույց տան, որ այս վիրուսի տարածողները երեխաներն են: Մենք սա չենք բացառում: Դա հնարավոր է: Բայց բոլոր փաստարկները վկայում են, որ նրանք կորոնավիրուսի գերտարածողներ չեն:

ՍԽԱԼ Է. Ավստրալիան չի կաող ձեռք բերել բավարարբժշկական սարքավորում և պարագաներ(օդափոխիչներ, դիմակներ, թեսթավորման սարքեր)

ՃԻՇՏ Է. Պարզ ուղերձը հիվանդներին և, ամենակարևորը, առողջապահության աշխատողներին, ովքեր խնամում են նրանց, այն է, որ - այո, Ավստրալիան ունի բավարար սարքավորումներ պայքարելու այս համաճարակի դեմ: Սակայն, դժվարություն կա բոլոր թեսթավորման պարագաների համար՝ կապված այն բանի հետ, որ համաշխարհային պահանջարկը շատ ավելի գերազանցում է առաջարկը և արտադրության կարողությունը:

Աշխատակազմը կարող է վստահ լիենլ, որ մենք ունենք անձնական պաշտպանական սարքավորումներ, որ մատակարարվում են անընդհատ, որը իր հերթին նշանակում է, որ հիվանդները կարող են ստանալ լավագույն հնարավոր խնամքը: Օրինակ՝ Ազգային բժշկական պահեստավորումը (National Medical Stockpile) ունի ավելի քան 10 միլիոն դիմակներ: Ավստրալիայի կառավարությունը շարունակում է ապահովել լրացուցիչ դիմակներ, որպեսզի Ազգային բժշկական պահեստավորումը մնա լավ պահեստավորված, և Ավստրալիան ունի բավարար անձնական պաշտպանական սարքավորումներ` աջակցելու մեր բուժաշխատողներին այս համաճարակի տարածման ժամանակ: Սա նաև ներառում է ներքին արտադրության կարողության և արտադրողականության խթանումը:

Ավստրալիայում սովորաբար կան 2,200 օդափոխիչով հիվանդանոցային մահճակալներ: Վերափոխելով անզգայացնող սարքերի և այլ սարքավորումների նպատակայնությունը վերջին վեց շաբաթների ընթացքում, մենք այժմ ունենք 4,400 օդափոխիչով մահճակալներ, և մենք պատրասվում ենք այն հասցնել 7,500: Ապրիլի սկզբին ինտենսիվ թերապիայիբաժանմունքներում գտնվող կորոնավիրուսով վարակված և օդափոխիչի կարիք ունեցող հիվանդների թիվը 20 էր:

Ավստրալիայի փոխանցվող հիվանդությունների ցանցը (Communicable Diseases Network Australia) ամեն օր հանդիպում է անցկացնում վերագնահատելու թեսթավորման պահանջմունքների վերաբերյալ իրենց ցուցումները, որպեսզի միայն էապես կարևոր թեսթերը անցկացվեն:

ՍԽԱԼ Է. Ավստրալիայի հիվանդանոցները չեն կարող հաղթահարել կորոնավիրուսի պատճառով աճող պահանջարկը 

ՃԻՇՏ Է. Ավստրալիայի պետական և մասնավոր հիվանդանոցները միավորվել են կորոնավիրուսի դեմ պայքարում: Պատմական համագործակցությունը Ավստրալիայի կառավարության, նահանգային և տարածքային կառավարությունների և մասնավոր հիվանդանոցների հատվածի միջև հնարավոր կդարձնի 34,000 լրացուցիչ մահճակալներ և 105,000 բուժանձնակազմ ամբողջ երկրով մեկ՝ օգնելու պայքարել կորոնավիրուսի դեմ: 

Մասնավոր հատվածը կտրամադրի հիվանդանոցային ծառայություններ պետության կողմից վճարվող հիվանդների համար, և իրենց սարքավորումները, մահճակալները, պարագաները և անձնակազմը հասանելի դարձնելու պետական համակարգի համար: 

Նրանք կշարունակեն աջակցել երկարատև պետական հիվանդանոցային Ազգային հաշմանդամության ապահովագրության ծրագրի (National Disability Insurance Scheme) մասնակիցների և ընդանուր կարիքներ ունեցող հիվանդների կարիքներին: 

Համագործակցությունը կապահովի, որպեսզի Ավստրալիայի համաշխարհային մակարդակի առողջապահական համակարգի լիարժեք ռեսուրսները պատրաստ լինեն և կենտրոնացված լինեն՝ բուժելու հիվանդներին, ինչպես պահանջվում է համաճարակի ժամանակ: 

ՍԽԱԼ Է. Երկշաբաթյա արգելափակումը կկանգնեցնի կորոնավիրուսի տարածումը

ՃԻՇՏ Է. Պարտադրելով սահմանափակումներ երկու կամ երեք շաբաթով և հետո այն վերացնելը և մեր բնականոն կյանքին վերադառնալը չի կանգնեցնի կորոնավիրուսի տարածումը: 

Միայն երկշաբաթյա արգելափակման վտանգն այն է, որ կորոնավիրուսը կրկին ետ կբարձրացնի իր սպառնալից գլուխը, հավանաբար ավելի ագրեսիվ, քան առաջ: 

Որոշ անձինք հարցնում են, թե ինչու մենք չպարտադրեցինք համատարած արգելափակում, ինչպես այլ երկրներն են արել: Սրա պատասխանը այն է, որ ի տարբերություն այլ երկրների, ինչպես օրինակ՝ Իտալիան, Իսպանիան և Իրանը և այնպիսի քաղաքներ, ինչպես օրինակ՝ Ուհանը Չինաստանում, ուր համաճարակը սկսվեց, մենք շարունակում եք կորի առջևում մնալ: 

Մինչ այս երկրների առողջապահության փորձագետները պարզեցին, թե ինչ է կատարվում, կորոնավիրուսը դուրս էր եկել հսկողությունից և տարածվում էր կայծակնային արագությամբ: Սա է պատճառը, որ այս երկրների հիվանդանոցները պայքարում էին օգնել մարդկանց, ովքեր ունեին այս հիվանդության ծանր ձևերը: 

Մեր առողջապահության փորձագետները կշարունակեն վերահսկել Ավստրալիայում ամեն օր առաջացող նոր դեպքերի թիվը և, թե որտեղ է փոխանցումը տեղի ունենում: Դրանից հետո նրանք կկազմեն հանձնարարականներ՝ հենվելով փաստարկներր վրա, կապված նոր կանոնների կամ սահմանափակումների հետ, որ կարիք կլինի գործադրել: Յուրաքանչյուրը պետք է թարմ տեղեկատվություն ունենա ներկա սահմանափակումների վերաբերյալ՝ այցելելով www.australia.gov.au

ՍԽԱԼ Է. Բոլորին թեսթի ենթարկելը կկանգնեցնի կորոնավիրուսի տարածումը

ՃԻՇՏ Է. Թեսթավորումը չի կանգնեցնի կորոնավիրուսի տարածումը:

Ինչպես ցանկացած վիրուս, COVID-19-ը փոխանցվում է մի անձից մյուսը: Միայն միշտ սոցիալական հեռավորություն պահպանելը և տանը մեկուսացումը, եթե դուք վատ եք զգում, կարող են կանգնեցնել վիրուսի տարածումը:

Թեսթ անցկացնելը՝ հաստատելու համար, արդյոք որևէ մեկը, ով դրսևորում է COVID-19-ի ախտանիշներ, օգնում է մեզ հետևել հիվանդության տարածմանը և նվազեցնել փոխանցումը: Եթե մենք իմանանք, որ որևէ մեկը ունի այն, այդ անձը կարող է ինքնամեկուսացվել և մենք կհետևենք, թե ում հետ են շփման մեջ եղել և նվազեցնել հետագա փոխանցման վտանգը:

Սակայն, բացասական թեսթ ցույց տալը COVID-19-ի նկատմամբ, չի նշանակում դուք վտանգի տակ չեք կամ վտանգ չեք ներկայացնում ուրիշներին: Ձեր թեսթը կարող է բացասական ցույց տալ COVID-19-ի նկատմամբ վտանգին ենթարկվելուց հետո, բայց ախտանշաններ առաջանալուց առաջ: Դուք կարող էք բացասական թեսթ ցույց տալ մեկ օր և վարակվել COVID-19-ով հաջորդ օրը: Ահա թե ինչու շատ կարևոր է պահպանել առողջ հիգիենա և սոցիալական հեռավորություն, և մնալ տանը, բացի կենսական անհրաժեշտության դեպքերից: Սա օգնում է կանխել ոչ միայն COVID-19-ի փոխանցումը, այլև այլ հիվանդություններ՝ նվազեցնելով պահանջարկը մեր առողջապահական ծառայության համար:

ՍԽԱԼ Է. Թեսթավորման սարքերը ճշգրիտ չեն 

ՃԻՇՏ Է. Ներկա COVID-19-ի թեսթավորման համար օգտագործվում է կորիզաթթվային ուժեղացում (պոլիմերազի շղթայական ռեակցիա (Polymerase chain reaction (PCR)), որը շատ ճշգրիտ է: Թեսթի ժամանակ բուժաշխատողը վերցնում է քսուքի նմուշ անձի կոկորդից և քթից: Ներկայումս բոլոր բաղադրիչները թեսթի համար արտադրվում են արտասահմանում՝ հիմնականում Եվրոպայում և Ասիայում: Չնայած թեսթի բաղադրիչների բազմաթիվ մատակարարները և նահագների և տարածքների լաբորատորիաները օգտագործում են տարբեր բաղադրիչներ, կարևոր փաստն այն է, որ նրանք օգտագործում են միևնույն թեսթավորման մեթոդաբանությունը: Դժվարություն կա թեսթավորման համար բոլոր մատակարարումների հետ կապված, քանի որ համաշխարհային պահանջարկը շատ ավելի գերազանցում է առաջարկը և արտադրության կարողությունը: Խնամքի ժամանակ անցկացվող հակամարմինների թեսթերը ճշգրիտ չեն ախտորոշման համար և հետևաբար խորհուրդ չի տրվում այդ նպատակի համար: 

Ավստրալիայի կառավարությունը սերտ համագործակցում է լաբորատորիաների հետ Հանրային առողջապահական լաբորատորիաների ցանցի (Public Health Laboratory Network) և մատակարարների միջոցով, որպեսզի ապահովվի մատակարարումները և ուսումնասիրվեն հնարավոր այլընտրանքային մատակարարման լուծումներ՝ ապահովելու, որ Ավստրալիան պահպանի արտադրողականությունը և կարողությունը կորոնավիրուսի թեսթի անցկացման համար: 

Այցելեք այս կայքը պարբերաբար, որպեսզի տեղեկացված լինեք Ավստալիայի կառավարության COVID-19 դեմ պայքարի կարևոր զարգացումների վերաբերյալ

SBS նունպես ունի մի շարք տեղեկատվություն COVID-19-ի վերաբերյալ ձեր լեզվով: Դուք կարող եք նաև օգտվել շարժական հեռախոսի ծրագրերից և համակարգչային զննարկիչի ընդլայնումից՝ թարգմանելու կառավարության տեղեկատվությունը: Փնտրեք այն տարբերակը, որը համապատասխանում է ձեր կարիքներին:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անգլերեն լեզվով՝ այցելեք www.australia.gov.au: