Առողջություն
Առողջության վերաբերյալ տեղեկատվություն
Եթե դուք ունեք լուրջ ախտանիշներ, օրինակ՝ շնչառության դժվարություն, զանգահարեք 000 շտապ բժշկական օգնության համար:
Կորոնավիրուսի ախտանիշները ներառում են՝
- ջերմություն
- հազ
- կոկորդի ցավ
- շնչառության դժվարություն:
Այլ ախտանիշները կարող են ներառել քթից հոսելը, գլխացավ, մկանների կամ հոդերի ցավեր, սրտխառնոց, փորլուծություն, փսխում, հոտառության կորուստ, համի զգացողության փոփոխություն, ախորժակի կորուստ և հոգնածություն:
Եթե դուք հիվանդ եք և կարծում եք, որ ունեք կորոնավիրուսային հիվանդություն, դիմեք բժշկական օգնության:
Դուք կարող եք զանգահարել Ազգային օգնության գիծ կորոնավիրուսի վերաբերյալ 1800 020 080 հեռախոսահամարով լրացուցիչ տեղեկատվության համար: Եթե ձեր լեզվով թարգմանչի օգնության անհրաժեշտություն ունեք, զանգահարեք 131 450հեռախոսահամարով:
Առողջապահության նախարարութան կայքը՝ Department of Health’s website ունի մի շարք տեղեկատվություն, որոնք հասանելի են անգլերենից բացի այլ լեզուներով՝ languages other than English մարդկան օգնելու համար մնալ անվտանգ և նվազեցնել վտանգը համայնքի համար:
Լրացուցիչ լեզվական տեղեկատվական նյութեր կարող եք գտնել www.sbs.com.au/language/coronavirus կայքում:
COVID-19-ի թեստավորոմ և բուժում
Նույնիսկ եթե դուք չունեք վիզա կամ վստահ չեք ձեր վիզայի կարգավիճակի վերաբերյալ, դուք պետք է հետևեք հանրային առողջապահության հրահանգներին: Եթե դուք վատ եք զգում և ունեք ախտանիշներ, անկախ, թե ինչքան մեղմ են դրանք, դուք պետք է դիմեք բժշկական օգնության և COVID-19-ի թեստավորում անցնեք:
Գտեք COVID-19-ի շնչառական կլինիկա՝ COVID-19 respiratory clinic ձեր մերձակայքում:
Մնացեք անվտանգ
- Միշտ պահպանեք պատշաճ հիգիենա, լվացեք ձեր ձեռքերը 20 վայրկյան օճառով և ջրով, ծածկեք ձեր հազը, խուսափեք դիպչել ձեր աչքերին, քթին և բերանին:
- Պահպանեք ֆիզիկական հեռավորություն առնվազն 1.5 մետր, երբ գտնվում եք տնից դուրս:
- Խուսափեք ֆիզիկական ողջույնից, ինչպես օրինակ՝ ձեռքսեղմում, գրկախառնություն և համբույրներ:
- Ցուցաբերեք լրացուցիչ զգուշություն, եթե դուք օգտագործում եք հասարակական տրանսպորտ:
- Խուսափեք մարդկանց բազմությունից և մեծ հասարակական հավաքներից:
- Եղել լավ տեղեկացված. օգտագործեք միային վստահելի պաշտոնական տեղեկատվություն: Ներբեռնեք Coronavirus Australia շարժական հեռախոսի հավելվածը, բաժանորդագրվեք Coronavirus Australia WhatsApp service ծառայությանը և այցելեք www.australia.gov.au կայքը վերջին տեղեկատվության համար:
Տարեցների COVID-19 աջակցության գիծ
COVID-19 աջակցության գիծը տեղեկացնում է, աջակցում և կապում տարեց ավստրալացիներին:
Որոշ տարեցներ խոցելի են COVID-19-ի նկատմամբ, բայց ավելի քիչ կապված համացանցին, և իրենց հանգամանքների համար տեղեկատվությունից օգտվելու եղանակների կարիք ունեն: Տարեցների COVID-19 աջակցության գիծը տրամադրում է տեղեկատվություն և աջակցություն:
Տարեց ավստրալացիները, նրանց ընտանիքները, ընկերները և խնամողները կարող են անվճար զանգահարել 1800 171 866 հեռախոսահամարով, եթե նրանք.
- ցանկանում են զրուցել որևէ մեկի հետ COVID-19-ի սահմանափակումների և իրենց վրա դրանց ազդեցության մասին
- իրենց միայնակ են զգում կամ անհանգստանում են իրենց մտերիմների համար
- հոգ են տանում որևէ մեկի համար և տեղեկատվության կամ որևէ մեկի հետ զրուցելու կարիք ունեն
- օգնության կամ խորհրդատվության կարիք ունեն իրենց ստացած տարեցների խնամքի ծառայությունները փոխելու համար
- օգնության կարիք ունեն օգտվելու խնամքի նոր ծառայություններից կամ կարևոր պարագաներից, օրինակ՝ գնումներ
- մտահոգություն ունեն իրենց, ընկերոջ կամ ընտանիքի անդամի մասին, ով ունի տկարամտություն:
- ցանկանում են կազմակերպել ինքնազգացողության միանգամյա կամ պարբերաբար ստուգումներ իրենց կամ մեկ ուրիշի համար:
Տարեց ավստրալացիները, իրենց հարազատները, խնամողները, ընկերները կամ աջակցողները կարող են զանգահարել 1800 171 866 հեռախոսահամարով առավոտյան ժամը 8.30-ից մինչև երեկոյան ժամը 6-ը աշխատանքային օրերին ցանկացած տեղեկատվության կամ ծառայությունների համար, եթե կարիք կունենան: