Բիզնեսներ

JobKeeper վճարման ժամկետի երկարացում

JobKeeper վճարումը, որը ի սկզբանե նախատեսված էր գործել մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը, կշարունակի հասանելի լինել իրավասու բիզնեսների (նեռառյալ

անհատ ձեռներեցները) և ոչ-շահութաբեր կազմակերպություններր համար մինչև 2021թ.-ի մարտի 28-ը:

Առաջիկա փոփոխությունների ամփոփագրի համար այցելեք՝ treasury.gov.au/coronavirus/jobkeeper/extension:

JobKeeper վճարում

Կառավարության JobKeeper վճարումը ժամանակավոր նպաստ է բիզներսների համար, որոնք զգալիորեն տուժել են կորոնավիրուսի (COVID-19) պատճառով:

Իրավասու գործատուները, անհատ ձեռներեցները և այլ սուբյեկտներ կարող են դիմել ստանալու JobKeeper վճարումներ իրենց իրավասու աշխատողների համար: Սա վճարվելու է գործատուին որպես ուշացած վճար յուրաքանչյուր ամիս Ավստրալիայի Հարկային վարչության (ATO) կողմից:

Բիզնեսները կարող են դիմել JobKeeper վճարման համար Ավստրալիայի Հարկային վարչության բիզնես պորտալի՝ Business Portal միջոցով, Ավստրալիայի Հարկային վարչության առցանց ծառայություններում՝ ATO online services օգտագործելով myGov, եթե դուք անհատ ձեռներեց եք, կամ գրանցված հարկային կամ BAS գործակալի միջոցով:

Ավստրալիայի Հարկային վարչության կողմից առկա JobKeeper աջակցության և օգնության մասին լրացուցիչ տեղեկատվության համար, այցելեք՝ www.ato.gov.au/JobKeeper:

Հաշիվների և աշխատավարձերի վճարման համար կանխիկ դրամական հոսքի ապահովում:

Իրավասու բիզնեսները և ոչ-շահութաբեր կազմակերպությունները, որոնք աշխատողներ ունեն, կստանան 20,000 դոլարից մինչև 100,000 դոլար դրամական հոսքի խթանման վճարումներ՝ ներկայացնելով իրենց գործունեության հայտարարագրերը մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիս կամ եռամսյակ:

Իմանալ ավելին՝

Արհեստ սովորողների և վերապատրաստում ստացողների համար

Կառավարությունը աջակցում է Ավստրալիայի հմուտ աշխատուժի շարունակական զարգացմանը և օգնում է իրավասու բիզնեսներին պահպանել արհեստ սովորողներին և վերապատրաստում ստացողներին՝ առաջարկելով 50 տոկոս աշխատավարձի նպաստ մինչև 21,000 դոլար:

Իմանալ ավելին՝

Վարկեր և փոխառություններ

Փոքր և միջին բիզնեսների կորոնավիրուսի երաշխիքի նոր ծրագիրը նշանակում է, որ դուք կարող եք մուտք ունենալ լրացուցիչ վարկեր մասնակցող վարկատուների կողմից տրվող՝ աջակցելու ձեզ գալիք ամիսների ընթացքում:

Կառավարությունը փոքր և միջին բիզնեսների վարկատուներին 50 տոկոս երաշխիք կտրամադրի նոր չապահովված վարկերի համար, որոնք կօգտագործվեն շրջանառու միջոցների համար:

Կառավարությունը նաև ազատում է պատասխանատու վարկային պարտավորություններից այն վարկատուներին, ովքեր վարկ են տրամադրում փոքր բիզնեսների ներկա հաճախորդներին:

Այս ազատումը վեց ամսվա համար է և կիրառվում է գործարարական նպատակներով ցանկացած վարկերի համար՝ ներառյալ նոր վարկերը, վարկի սահմանաչափի բարձրացումը և վարկային տատանումներն ու վերակազմավորումները:

Շրջանների և ոլորտների աջակցություն

Կառավարությունը հատկացրել է 1 միլիարդ դոլարի աջակցություն կորոնավիրուսի բռնկման հետևանքով առավելապես տուժած համայնքներին, շրջաններին և արդյունաբերություններին: Այս միջոցները հասանելի կլինեն՝ օժանդակելու բռնկման ժամանակ և օգնելու վերականգնմանը: Բացի այդ, կառավարությունը օժանդակում է մեր ավիաընկերություններին մինչև 715 միլիոն դոլար փաթեթի միջոցով:

Ներդրումներ ձեր բիզնեսում

Ակտիվների անհապաղ դուրսգրման շեմը 30,000 դոլարից բարձրացել է 150,000 դոլար այն բյիզնեսների համար, որոնց ընդհանուր տարեկան շրջանառությունը 500 միլիոնից ցածր է:

Անկախ այն բանից, թե դուք գնում եք նոր սարքավորում ձեր պահեստի համար կամ օգտագործված տրակտոր, ձեր բիզնեսը կարող է օգուտ քաղել աճող և ընդլայնված ակտիվների անհապաղ դուրսգրումից մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Արագացված արժեզրկման նվազեցումները նույնպես հասանելի կլինեն իրավասու բիզնեսների համար 15 ամսյա ներդրման խթանման նախաձեռնության միջոցով:

Իմանալ ավելին՝

Ակտիվների անհապաղ դուրսգրում իրավասու բիզնեսների համար՝ Instant asset write-off for eligible businesses

Բիզնեսի ներդրումների աջակցում. արագացված արժեզրկում՝ Backing business investment – accelerated depreciation 

Տեղեկացեք նաև.

  •