Բիզնեսների համար

JobKeeper վճարում

Կառավարության JobKeeper վճարումը ժամանակավոր նպաստ էր ձեռնարկությունների համար, որոնք զգալիորեն տուժել են կորոնավիրուսի (COVID-19) պատճառով:

Իրավասու գործատուները, անհատ ձեռներեցները և այլ տնտեսվարներ կարող էին դիմել ստանալու JobKeeper վճարումներ իրենց իրավասու աշխատակիցների համար: Սա վճարվում էր գործատուին յուրաքանչյուր ամիս Ավստրալիայի Հարկային վարչության կողմից:

Ձեռնարկությունները կարող էին դիմել JobKeeper վճարման համար Ավստրալիայի Հարկային վարչության բիզնես պորտալի՝ Business Portal միջոցով, Ավստրալիայի Հարկային վարչության առցանց ծառայություններում՝ ATO online services՝ օգտագործելով myGov, եթե նրանք անհատ ձեռներեց էին, կամ գրանցված հարկային կամ BAS գործակալի միջոցով:

JobKeeper վճարման մասին լրացուցիչ տեղեկատվության համար, այցելեք՝ www.ato.gov.au/JobKeeper:

Հաշիվների և աշխատավարձերի վճարման համար կանխիկ դրամական հոսքի ապահովում

Իրավասու ձեռնարկությունները և ոչ-շահութաբեր կազմակերպությունները, որոնք աշխատակիցներ ունեն, կստանան 20,000 դոլարից մինչև 100,000 դոլար դրամական հոսքի խթանման վճարումներ՝ ներկայացնելով իրենց գործունեության ամսական և եռամսյակային հայտարարագրերը 2020 թվականի մարտից մինչև 2020 թվականի սեպտեմբերը:

Լրացուցիչ տեղեկություններ՝

Արհեստ սովորողներ և վերապատրաստում ստացողներ

Կառավարությունը աջակցում է Ավստրալիայի հմուտ աշխատուժի շարունակական զարգացմանը և օգնում է իրավասու ձեռնարկություններին պահպանել արհեստ սովորողներին և վերապատրաստում ստացողներին՝ առաջարկելով աշխատավարձի 50 տոկոսի չափով նպաստ մինչև 21,000 դոլար:

Լրացուցիչ տեղեկություններ՝

Վարկեր և փոխառություններ

Փոքր և միջին ձեռնարկությունների կորոնավիրուսի երաշխիքի նոր ծրագիրը նշանակում է, որ դուք կարող եք մուտք ունենալ մասնակցող վարկատուների կողմից տրվող լրացուցիչ վարկեր՝ աջակցելու ձեզ գալիք ամիսների ընթացքում:

Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկությունների վարկատուներին 50 տոկոս երաշխիք կտրամադրի նոր չապահովված վարկերի համար, որոնք կօգտագործվեն շրջանառու միջոցների համար:

Կառավարությունը նաև ազատում է պատասխանատու վարկային պարտավորություններից այն վարկատուներին, ովքեր վարկ են տրամադրում փոքր ձեռնարկությունների ներկա հաճախորդներին:

Այս ազատումը վեց ամսվա համար է և կիրառվում է գործարարական նպատակներով ցանկացած վարկերի համար՝ ներառյալ նոր վարկերը, վարկի սահմանաչափի բարձրացումը և վարկային տատանումներն ու վերակազմավորումները:

Շրջանների և ոլորտների աջակցություն

Կառավարությունը հատկացրել է 1 միլիարդ դոլարի աջակցություն կորոնավիրուսի բռնկման հետևանքով առավելապես տուժած համայնքներին, շրջաններին և արդյունաբերություններին: Այս միջոցները հասանելի կլինեն՝ օժանդակելու բռնկման ժամանակ և օգնելու վերականգնմանը: Բացի այդ, կառավարությունը օժանդակում է մեր ավիաընկերություններին մինչև 715 միլիոն դոլար փաթեթի միջոցով:

JobMaker ծրագրի ժամանակավոր միջոցառումներ ձեռնարկություններին աջակցելու համար

Որպես 2020–21բյուջեի մի մաս՝ կառավարությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ օգնելու ձեռնարկություններին վերականգնվել կորոնավիրուսային համավարակի ազդեցությունից (COVID-19):

Այս միջոցները վերաբերում են հարկային արտոնությունների, պահումների և ակտիվների մաշվածության պահանջներին: Դրանք կաջակցեն ձեռնարկություններին COVID-19-ի տնտեսական ազդեցությունների ընթացքում 2020–21 և 2021–22 ֆինանսական տարիների համար:

Այս միջոցառումները ներառում են.

  • JobMaker վարձման վարկ
  • Ժամանակավոր լրիվ ծախսում
  • Կորուստների փոխանցում
  • Բիզնես ներդրումների աջակցում. արագացված արժեզրկում
  • Ակտիվների անհապաղ դուրսգրում
  • Փոքր բիզնեսի սուբյեկտների շրջանառության շեմի բարձրացում