Covid-19-ի դեմ պատվաստանյութեր
Մենք խրախուսում ենք Ավստրալիայի հանրությունում ապրող բոլորին պատվաստվել: Սա համահունչ է առողջապահական խորհուրդներին:
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվճար են բոլորի համար Ավստրալիայում, ներառյալ՝
- Ավստրալիայի վիզա կրողներ
- արտասահմանյան այցելուներ
- միջազգային ուսանողներ
- աշխատանքային միգրանտներ
- ապաստան հայցողներ, և
- մարդիկ, ովքեր վավեր վիզա չունեն:
Երբ Ավստրալիայում մարդիկ պատվաստվում են, նրանց ներգաղթի կամ քաղաքացիության կարգավիճակի մասին տեղեկություններ չեն հավաքվում:
Անհրաժեշտ չէ, որ դուք իրավասու լինեք կամ գրանցված լինեք Medicare-ում՝ COVID-19-ի դեմ անվճար պատվաստում ստանալու համար: Կլինիկա գտնելու համար, որտեղ ձեզ Medicare քարտ անհրաժեշտ չէ, օգտագործեք COVID-19 Vaccine Eligibility Checker:
COVID-19-ի դեմ պատվաստանյութի ծրագրի մասին ձեր լեզվով լրացուցիչ տեղեկատվության համար, այցելեք COVID-19 vaccine information in your language: