Ռասիզմը ընդունելի չէ

Եթե դուք ականատես եք կամ ենթարկվում եք ռասայական խտրականության, հետապնդման կամ ատելության, մի համակերպվեք դրա հետ, արտահայտվեք դրա մասին:

Եթե դուք ռասիստական վարքի զոհ եք

  • Եթե ձեզ հարձակման են ենթարկել կամ բռնությամբ սպառնացել են, դիմեք ոստիկանութուն:
    • Արտակարգ իրավիճակի կամ կյանքին սպառնացող իրավիճակի դեպքում՝ զանգահարեք Triple Zero (000) և խնդրեք կապվել ոստիկանության հետ:
    • Եթե ձեզ անհրաժեշտ է ոստիկանության օգնություն, բայց չկա անմիջական վտանգ, զանգարեք Ոստիկանության օգնության գիծ (Police Assistance Line)` (131 444):
  • Եթե բռնություն չկա, և եթե դա ապահով է անել, դուք գուցե ցանկանաք ինքներդ զբաղվել այդ իրավիճակով՝ այն ուղղակիորեն բարձրացնելով ներգրավված անձի կամ անձանց հետ:
  • Եթե ուղղակի կապը չի լուծում իրավիճակը կամ դուք հարմար չեք զգում այն անել, դուք կարող եք բողոք ներկայացնել Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովին (AHRC):
    • Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովին բողոք ներկայացնելու համար, այցելեք՝ www.humanrights.gov.au/complaints կամ զանգահարեք Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի Ազգային տեղեկատվական ծառայություն 1300 656 419 կամ 02 9284 9888 հեռախոսահամարներով:

Ականատեսների ազդեցությունը

Երբ անձինք, ովքեր ականատես են ռասիզմի, արտահայտվեն դրա դեմ, ապա այն կօգնի անձին, ով թիրախ է դարձել, իրեն ապահով զգալ, և կստիպի այն անձին, ով ռասիստ է, վերանայել իր վարքը: Ձեզ վտանգի մի ենթարկեք: Բայց եթե դա ապահով է անել, արտահայտվեք և կանգնեք զոհի կողքին: Նույնիսկ մի հասարակ վարմունքը կարող է ազդեցիկ լինել:

Եթե դուք ականատես եք ռասիստական վարքի, դուք կարող եք.

  • Արտահայտվել. անվանեք այն ռասիզմ, թող օրինախախտողը իմանա, որ այն ընդունելի չէ
  • Աջակցեք զոհին. կանգնեք անձի կողքին, ով թիրախ է դարձել, և հարցրեք, արդյոք ամեն ինչ կարգին է իր հետ
  • Ապացույցներ վերցրեք. գրանցեք դեպքը ձեր հեռախոսում, լուսանկարեք օրինախախտողին և զեկուցեք այդ մասին իշխանություններին:

Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովը ունի խորհուրդներ ականատեսների համար, այցելեք՝ https://itstopswithme.humanrights.gov.au/respond-racism:

Ռասայական խտրականությունը և ձեր իրավունքները

Ավստրալիայում անօրինական է համարվում անել որևէ բան հասարակության մեջ՝ հիմնվելով անձի կամ մարդկանց խմբի ռասայական, գույնի, ազգային կամ էթնիկական ծագման վրա, որը կարող է վիրավորել, անարգել, նվաստացնել կամ ահաբեկել: Վարքի այս տեսակը դասակարգվում է որպես ռասայական ատելություն:

Ռասայական ատելության օրինակները կարող են ներառել.

  • ռասայական վիրավորական նյութերը համացանցում, ներառյալ էլեկտրոնային ֆորումները, բլոգները, սոցիալական ցանցերի կայքերը և տեսանյութերի փոխանակման կայքերը
  • ռասայական վիրավորական մեկնաբանությունները կամ պատկերները թերթում, ամսագրում, և այլ հրատարակումներում՝ ինչպիսիք են թռուցիկը կամ գովազդային թերթիկը
  • ռասայական վիրավորական ելույթները հանրահավաքում
  • ռասայական վիրավորական մեկնաբանությունները հանրային վայրում, ինչպես օրինակ՝ խանութում, աշխատավայրում, զբոսայգում, հանրային տրանսպորտում կամ դպրոցում
  • ռասայական վիրավորական մեկնաբանությունները սպորտային միջոցառումներում՝ խաղացողների, հանդիսատեսների, մարզիչների կամ պաշտոնյաների կողմից:

Օրենքը նպատակի ունի հավասարակշռել ազատ հաղորդակցման իրավունքը (<<խոսքի ազատություն>>) և ռասայական ատելությունից զերծ ապրելու իրավունքը: Որոշ հանգամանքներում գործողությունները կարող են չհամարվել անօրինական, եթե կատարվում են <<ողջամտորեն և բարեխղճորեն>>:

Ռասայական խտրականություն տեղի է ունենում այն դեպքում, երբ անձի նկատմամբ ցուցաբերվում են պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այլ անձի նկատմամբ նմանատիպ իրավիճակներում՝ նրանց ցեղի, գույնի, ծագման, ազգային կամ էթնիկական ծագման կամ ներգաղթի կարգավիճակի պատճառով, օրինակ՝ հրաժարվել տուն վարձակալության տալ անձին նրա հատուկ ռասայական պատկանելության կամ մաշկի գույնի պատճառով:

Ռասայական խտրականություն է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ կա մի կանոն կամ քաղաքականություն, որը նույնն է բոլորի համար, բայց անարդար ազդեցություն ունի հատուկ ռասայական, գույնի, ծագման, ազգային կամ էթնիկական ծագում կամ ներգաղթի կարգավիճակ ունեցող մարդկաց վրա, օրինակ՝ ընկերությունը ասում է աշխատակիցներին, որ չպետք է կրեն գլխարկներ կամ գլխաշորեր աշխատավայրում, որը հավանաբար կունենա անարդար ազդեցություն որոշակի ռասայական/էթնիկական ծագում ունեցող մարդկանց վրա:

Եթե դուք ենթարկվում եք ռասայական խտրականության կամ ատելության, դուք կարող եք բողոք ներկայացնել Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովին: Բողոքի ներկայացման գործընթացը պարզ է, անվճար և ճկուն:

Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովին բողոք ներկայացնելու համար, այցելեք՝ www.humanrights.gov.au/complaints:

Ազգային Տեղեկատվական Ծառայություն

Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի Ազգային տեղեկատվական ծառայությունը (NIS) տեղեկատվություն և հղումներ է տրամադրում անհատներին, կազմակերպություններին և գործատուներին մարդու իրավունքների և խտրականության մի շարք հարցերի վերաբերյալ: Այս ծառայությունը անվճար է և գաղտնի:

Ազգային տեղեկատվական ծառայությունը (NIS) կարող է.

  • ձեզ տեղեկատվություն տրամադրել ձեր իրավունքների և պարտավորությունների մասին մարդու իրավունքների և հակախտրականության դաշնային օրենքի համաձայն
  • քննարկել, արդյոք դուք կարող եք բողոք ներկայացնել հանձնաժողովին կամ ինչպես կարող է օրենքը կիրառվել ձեր իրավիճակում
  • ձեզ տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես ներկայացնել բողոք, պատասխանել բողոքին կամ զբաղվել խտրականության առանձնահատուկ հարցերով
  • հղել ձեզ այլ կազմակերպության, որը կարող է ձեզ օգնել:

Խնդրում եք նկատի ունենալ, որ Ազգային տեղեկատվական ծառայությունը (NIS) չի կարող իրավաբանական խորհրդատվություն տրամադրել:

Դուք կարող եք կապվել Ազգային տեղեկատվական ծառայության (NIS) հետ.

Թարգմանչական Ծառայություն

Թարգմանչական ծառայությունը (TIS National) թարգմանություններ տրամադրող ծառայություն է այն անձանց համար, ովքեր չեն տիրապետում անգլերեն լեզվին: TIS Ազգային թարգմանչական ծառայությունների մեծ մասը անվճար է ոչ անգլերեն խոսողների համար:

Խորհրդատվություն և մտավոր առողջության բարեկեցություն

Նոր 24/7 աջակցության ծառայությունը, որ հատկապես նախատեսված է օգնել մարդկանց COVID-19-ի համաճարակի ընթացքում, անվճար հասանելի է բոլոր ավստրալացիների համար:

Աջակցության ծառայությունը հասանելի է կայքի միջոցով՝ https://coronavirus.beyondblue.org.au/

Անձնական ճգնաժամի և մտավոր առողջության աջակցության ծառայությունների համար, կարող եք դիմել Beyond Blue՝ 1800 512 348 հեռախոսահամարով կամ Lifeline՝ 13 11 14 հեռախոսահամարով ցանկացած ժամանակ:

Kids Helpline-ը անվճար ծառայություն է 5-ից 25 տարեկան երիտասարդների համար: Երեխաները, դեռահասները և երիտասարդները կարող ենք զանգահարել 1800 551 800 ցանկացած ժամանակ: