Վիզաներ և սահման
Ճանապարհորդության սահմանափակումներ
Ճանապարհորդության արգելք է պարտադրված, որը արգելում է ոչ ավստրալացի քաղաքացիներին եւ ոչ մշտական բնակիչներին մուտք գործել Ավստրալիա:
Անձինք, ովքեր ազատված են այս ճանապարհորդության արգելքից, դրանք Ավստրալիայի քաղաքացիների եւ մշտական բնակիչների անմիջական ընտանիքի անդամներն են, ներառյալ ամուսինները, անչափահաս խնամառուները, օրինական խնամակալները եւ փաստացի զուգընկերները: Ավստրալիա ժամանելուց հետո բոլոր ուղեւորները պարտավոր են 14 օր մեկուսացման մեջ մնալ:
Տեղեկություն ժամանակավոր վիզա ունեցողների համար
Վիզա ունեցողները, ովքեր ցանկանում են մնալ Ավստրալիայում իրենց ներկա վիզայի ժամկետի լրանալուց հետո, պետք է դիմեն հետագա վիզայի համար: Վիզա ունեցողները պետք է ուսումնասիրեն իրենց վիզայի տարբերակները՝ գտնելու նոր վիզա, որը համապատասխանում է իրենց հանգամանքներին եւ ստուգեն, արդյոք կարող են դիմել դրա համար:
Ճանապարհորդելու սահմանափակումների եւ վիզաների վերաբերյալ հավելյալ տեղեկության համար այցելեք covid19.homeaffairs.gov.au: